Շպռոտն իր Instgram-ի Story հատվածում հրապարակում է արել՝ խորհուրդ տալով իրեն «կպցնել» ցանկացող տղաներին հեռու մնալ իրենից:
«Եթե ձեզ թվում է, թե ճանաչում եք ինձ, որովհետև տեսել եք իմ սեքսուալ նկարներն ու տեսանյութերը, թույլ տվեք ձեզ մի բան ասել՝ դուք ոչինչ էլ չգիտեք իմ մասին: Եվ եթե դուք 25 տարեկան եք կամ ամուսնացած ու կարծում եք, որ սերը տարիք կամ ամուսնական կարգավիճակ չի հարցնում...Սերը միշտ տարիք հարցնում է: Էդ սեքսը տարիք չի հարցնում: Ես ձեր համար բարեգործական կազմակերպություն չեմ, այնպես որ՝ նույնիսկ մի էլ փորձեք: Սա այն տղաներին է վերաբերում, որոնք կույս են ուզում տուն տանել՝ մաքուր աղջիկ Երեւանից, բայց միաժամանակ ուզում են զվարճանալ Շպռոտի հետ: Եվ այն ամուսնացած տղաներին, որոնք փորձում են կպցնել ինձ: Տղաներ, գնացեք և նամուսով լավ սեքս արեք ձեր կանանց հետ»,- գրել է երգչուհին: