Ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագծում սկսվել է «Մենամարտեր» փուլը։ Պոտապի թիմում մրցում էին Սրբուհի Սարգսյանն ու Ալինա Ռուսինովան: Մարզիչները հիացած էին աղջիկների կատարումով, իսկ Ջամալային ցնցել էր հատկապես Սրբուհին: Նշենք, որ Պոտապն իր նախապատվութունը տվեց Սրբուհուն: