▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է վիրահատվել Լիանան. երգչուհին մանրամասնում է, թե ինչպես է իրեն զգում հիմա

 

«Ոչ, մահից պրծնելու մասին խոսք անգամ չէր գնում, ամեն ինչ ուռճացված էին ներկայացրել: Քաղաքի կեսը երիկամներում քար ունի, այնպես չէ, որ միայն ես ունեի»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Լիանան՝ անդրադառնալով իր առողջական խնդրին:

Լիանայի խոսքով՝  այս պահին իրեն արդեն լավ է զգում.

«Շնորհիվ բժշկիս՝ Սերգեյ Ֆանարջյանի, կարող եմ ասել, որ արդեն լավ եմ: Ի դեպ, ուզում եմ հատուկ նշել, որ բժիշկներս նույն հոգատարությանն էին արժանացնում բոլորին, այնպես չէ, որ միայն ինձ էին այդպես լավ և ուշադիր վերաբերվում ՝ մտածելով, որ երգչուհի Լիանան է»:

Լիանան նշեց, որ այդ խնդիրն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ իրեն անհանգստացնում էր:

«Վիրահատությունը տեղի է ունեցել օրեր առաջ, արդեն անցել եմ բնականոն կյանքիս, երեկ նույնիսկ աշխատանքի եմ գնացել»,-նշեց Լիանան:

Հեղինակ՝ Ա. Գ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին