▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն ունի մեզ համար. Քիմ Քարդաշյանը հայկական ստվերաներկեր է արտադրել

Похожее изображение

Քիմ Քարդաշյանը կանանց համար նախատեսված Refinery ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր և ալբանական արմատներով, հոլիվուդյան հայտնի դիմահարդար Մարիո Դավիդովիչի` հայկական ստվերաներկ ստեղծելու ծրագրի մասին:

«Մենք Մարիոյի հետ զգում ենք, որ մեր մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն ունի մեզ համար: Մարիոն ինձ հետ եղել է Հայաստանում: Մենք ամբողջ ընթացքում խոսում էինք մեր մշակույթների մասին և որոշեցինք, որ իդեալական կլինի, որ նոր ստվերաներկերը կոչենք հենց մեր անուններով»,- պատմել է Քիմը:

Ամսագիրը տեղեկացնում է, որ KKW Beauty X Mario հավաքածուն պատրաստվել է 10 տարվա ընթացքում և կներկայացվի 2018 թվականի ապրիլի 5-ին:

Կարդացեք նաև` Ինչպես Ագա Քանքանյանը ստիպեց Քիմ Քարդաշյանի դիմահարդարին «Հայաստան» անունը լսելով միանգամից որոշում կայացնել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին