▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Ագա Քանքանյանը ստիպեց Քիմ Քարդաշյանի դիմահարդարին «Հայաստան» անունը լսելով միանգամից որոշում կայացնել

Ոճաբան-դիմահարդար Ագա Քանքանյանը օրերս է վերադարձել Նյու Յորքից: Առիթն աշխարհահռչակ դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ հանդիպումն էր: Թեմայի շուրջ Asekose.am-ը զրուցել է Ագա Քանքանյանի հետ, ով պատմել է հանդիպման մանրամասների, իր տպավորությունների մասին և ոչ միայն:

Մեզ հետ զրույցում Ագան նշեց, որ Մարիո Դեդիվանովիչն այն սակավաթիվ մասնագետներից է, ում նա հավանություն է տալիս.

«Նշեմ, որ Նյու Յորք չէի մեկնել նոր բան սովորելու, որովհետև ես ամեն օր եմ նոր բան սովորում և ծանոթանում այս ոլորտի նորարարություններին: Ինձ պարզապես հետաքրքիր է տեսնել մասնագտների, ծանոթանալ նրանց տեխնիկային, որոնց ես հավանություն եմ տալիս: Քանի որ հիմնականում նախընտրությունս տալիս եմ եվրոպական դիմահարդարման տեսակին, թեև կոմերցիայից ելնելով՝ անում եմ ամեն տեսակ դիմահարդարում, այդ իսկ պատճառով որոշեցի մասնակցել Մարիոյի վարպետության դասընթացին (master class), քանի որ դրա թեման «Կարմիր գորգն» էր (Red carpet): Առհասարակ, շատ քիչ մասնագետներ կան, ովքեր իմ ուշադրության կենտրոնում են»,- պատմեց Ագա Քանքանյանը:

Վերջինս մանրամասնեց, որ Մարիո Դեդիվանովիչի կողմից անցկացված վարպետության դասընթացը տևել է մեկ օր, որի ընթացքում ցուցադրած դիմահարդարման տևողությունը եղել է 4 ժամ: Ագան պատմեց նաև, որ բացի վարպետության բուն դասից, Մարիոյի կողմից հաճելի անակնկալ է եղել իրեն.

«Առհասարակ, մեզ՝ դիմահարդարներիս մոտ, կա մի ավանդույթ՝ դիմահարդարման սեփական պարագաներից նվիրել գործընկերոջը: Սա վերաբերում է միայն արդեն կայացած մասնագետներին, այլ ոչ թե՝ սկսնակներին, և այս ավանդույթի իմաստը, ժողովրդական լեզվով ասած, «տարոսը քեզ»-ն է: Եվ Մարիոն այս պարագայում մի շարք ներկայացուցիչներից ընտրեց հենց ինձ և Հայաստանը: Բոլորովին նշանակություն չունի, թե նա ինչ նվիրեց ինձ, կարևորն այն էր, որ նա լսելուն պես «Հայաստան» բառը, միանգամից վերցրեց իր սեղանից դիմահարդարման պարագան և նվիրեց ինձ»,- մանրամասնեց ոճաբան-դիմահարդարը, ապա ավելացրեց.

«Բոլոր այն մարդկանց, ովքեր որակավորման դասընթացների են գալիս ինձ մոտ, ես ինքս նվիրում եմ իմ դիմահարդարման պարագաներից ինչ-որ մի բան»,- ասաց Ագա Քանքանյանը:

Վերջինս վերհիշեց նաև իր համար կարևոր նշանակություն ունեցող հանդիպումներից ևս մեկը, որը եղել է անցած տարի ԱՄՆ-ում: Խոսքը  իր և հանրահայտ ոճաբան-դիմահարդար Սքոթ Բարնսի (Scott Barnes) հանդիպման մասին է, ով տարիներ առաջ հանրության շրջանում ճանաչվեց Քիմ Քարդաշյանի շնորհիվ.

«Հենց նրա և Քիմ Քարդաշյանի միջոցով մեծ տարածում գտավ contouring-ը, որն այսօր գործածվում է գրեթե ողջ աշխարհում: Սքոթ Բարնսը աշխատում է այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են՝ Ջենիֆեր Լոպեսը, Քրիստինա Ագիլերան, Սելին Դիոնը և այլք»,- նշեց  Ագա Քանքանյանը:

 

 

 

 

 

 

Asekose.am-ի հետ զրույցում Ագան խոսեց նաև վերջերս Մոսկվայում իր կողմից անցկացված   վարպետության դասերի մասին, որոնք տևել են 5 օր.

«Նախ ասեմ, որ սա իմ վարպետության առաջին դասը չէր: Գիտեք, ամենևին կապ չունի, որ մարդն արդեն կայացած մասնագետ է, նա պետք է անդադար կատարելագործվի և տիրապետի դիմահարդարման  հնարքներին: Հատկապես Մոսկվայում շատ են մասնագետները, ովքեր ցանկանում են ծանոթանալ իմ տեխնիկային, ինչից հետո նրանք նույնությամբ կրկնում են այն, որպեսզի հասկանան՝ արդյո՞ք կարողացել են ընկալել այն: Դա է պատճառը, որ արդեն որերորդ անգամն է, ինչ հրավեր եմ ստանում Մոսկվայից և, ի դեպ, հրավերն իմ լավ ընկերոջ՝ Նելլի Գալստյանի կողմից է լինում, ով տարիներ առաջ Մոսկվայից հատուկ եկել էր Հայաստան, որպեսզի դիմահարդարման դասընթացներ անցներ ինձ մոտ»,- նշեց Ագան:

Այն հարցին, թե ինչու են վարպետության դասերը տևել հենց 5 օր, Ագան պատասխանեց, որ դա արդեն ավանդույթ է դարձել, որը հենց իր մտահղացումն է.

«Կարող եմ վստահ ասել, որ 5 օր տևողությամբ դասերը հենց իմ մտահղացումն է, ես այդ օրերի համար ընտրում եմ դիմահարդարման 5 բազային տեսակ, որոնք ցուցադրում եմ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ժամանակ, երբ իմ դասընթացներից մի քանի օր հետո իմ ուսանողները նույնությամբ կրկնում են այդ 5 օրվա դասընթացները, հասկանում եմ, որ իմ կողմից ընտրված մեթոդը շատ ճիշտ էր»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ դիմահարդարը:

Իսկ վերջում այն հարցին, թե ապագայում ի՞նչ նոր անակնկալ հանդիպումներ են սպասվում, Ագա Քանքանյանը հրաժարվեց բացել փակագծերը: Նա նշեց միայն, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

Կարդացեք նաև՝ Հարսիկներ, ովքեր իրենց դիմահարդարումը վստահել են հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանին

 Ագա Քանքանյանը՝ Ջենիֆեր Լոպեսի, Քրիստինա Ագիլերայի և Սելին Դիոնի ոճաբանների հետ ծանոթության ու մտերմության մասին

Վստահ էի`հաջողություն կունենա նախաձեռնությունս. ինչպես Ագա Քանքանյանը դարձավ ամենապահանջված դիմահարդարը

Հայ աղջիկներն ավելի շատ սիրում են իրենց ցուցադրել. Ագա Քանքանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին