▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամեի նոր` «Ты лучшая» երգը Մգեր Արմենիայի «Ты моя невеста»-ի պլագիա՞տն է

Դիտեք նաև՝

Երգիչ Արամեն այսօր ներկայացրել է իր նոր՝ «Ты лучшая» երգը և տեսահոլովակը, որը նվիրված է իր կնոջը՝ երգչուհի Աննա Թովմասյանին: Ի դեպ՝ տեսահոլովակում որպես գլխավոր հերոսուհի հանդես է եկել հենց Աննան: Առաջին հայացքից գեղեցիկ տեսահոլովակ և հուզիչ երգ, որը, վստահ եմ, հավակնում է հիթ դառնալ և մեծ հաջողություն բերել Արամեին: Թվում է, թե երգիչն ու ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանն այս անգամ գտել են այն ոսկե միջինը, որը պետք էր տեսահոլովակի համար՝ խուսափելով հնարավոր քննադատություններից, որոնք կարող էին լինել: Բայց, այստեղ կա մի  մեծ ԲԱՅՑ...

«Ты лучшая» տեսահոլովակը դիտելիս և լսելիս ինձ մոտ տպավորություն էր, որ լսում եմ Մգեր Արմենիայի հայտնի «Ты моя невеста» երգը, սակայն` Արամեի կատարմամբ: Նույնիսկ երաժշտությունից շատ հեռու մարդիկ, կարծում եմ, կնկատեն երկու երգերի ակնհայտ նմանությունը:

Արդյո՞ք սա պլագիատ է, թե` պատահական նմանություն, հստակ կարող են ասել միայն Արամեի երգի հեղինակները և ինքն Արամեն, քանի որ Մգեր Արմենիան իր երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը ներկայացրել է դեռևս 2016թ.:

Առաջարկում եմ ինքներդ լսեք և հետևություններ անեք` համեմատություն անցկացնելով 2 երգերի միջև:

Ա.Մաթևոսյան

Arame Mger от Asekose TV на Rutube.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին