▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ինձ ների իմ կինը, բայց չորրորդ ամուսնությունս անխուսափելի է. Դավիթ Գրիգորյան

 

ShowBiz.am-ը զրուցել է դերասան Դավիթ Գրիգորյանի հետ,  ում, ինչպես նա ասել է զրույցի ընթացքում, ընթերցողները, հարցազրույցը կարդալուց հետո, կսկսեն ատել: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Ինչպիսի՞ն է Ձեր ներկայիս կինը:
– Ֆանտաստիկ, անկրկնելի, աներևակայելի, անմոռանալի, աստվածային, իմաստուն, շքեղ, անփոխարինելի, աննման, լուսնի նման։ Մի խոսքով վերջ դեմք է։ Մնում է ինձ մի քիչ ավելի շատ հասկանա, ու ամեն բան լավ կլինի։ Հակառակ դեպքում, իրեն էլ եմ ասել, նոր տարուն նոր կին կունենամ։

Ի՞նչ է նա կարծում նախկինում Ձեր մի քանի կին ունենալու մասին:
– Այս հարցն ամենից շատ սիրեցի։ Շատ ադեկվատ է վերաբերվում։ Նա, երևի, բոլորից լավ գիտի իմ բոլոր նախկին ամուսնության առաջարկությունների ժամանակագրության ու էության մասին։ Մեկ-մեկ, իհարկե, երեսովս է տալիս, բայց զարմանալիորեն դրական է վերաբերվում։ Կինս, երևի ինձ նման ցնդած է։

Չորորդ անգամ ամուսնանալն անխուսափելի է։ Հոգուս խորքում արդեն պլանավորում եմ։ Չգիտեմ, թե մարդիկ ոնց կընկալեն ընթերցածը, բայց միևնույն է, էլի եմ առաջարկություն անելու։ Ինչ կլինի որ, թող դա էլ իմ ծուռ ու գժված, մի քիչ անընդունելի, բայց գեղեցիկ ավանդույթը դառնա։ Չէ որ, միայն ես եմ պատասխանատու իմ կյանքի համար։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին