▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի-Քրիստինե աստղային ընկերուհիները հաշտվե՞լ են. մեկնաբանում է Քրիստինե Պեպելյանը

Երեկ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում  կայացավ բարեգործական համերգ, որին մասնակցում էին հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Նրանց թվում էին երգչուհիներ Սոֆի Մխեյանն ու Քրիստինե Պեպելյանը, ովքեր համերգի ընթացքում լուսանկարվել են, ինչն էլ համացանցային քննարկումների առիթ է դարձել, քանի որ բոլորին է հայտնի, որ աստղային այս ընկերուհիները տարիներ առաջ կոնֆլիկտ են ունեցել, ինչն էլ պատճառ է դարձել, որ երգչուհիները դադարեցրել են իրենց հետագա շփումը:

Տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց  Քրիստինե Պեպելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Շատ կարևոր ու ճակատագրական մեկնաբանություն է (ծիծաղում է): Մենք միասին համերգի ժամանակ աշխատել ենք և ունենք համատեղ լուսանկար: Չեմ կարծում, որ սա շատ կարևոր ու լուրջ քննարկման թեմա է»:

Նշենք, որ կայքը փորձեց կապ հաստատել նաև Սոֆի Մխեյանի հետ, սակայն չհաջողվեց: 

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին