▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ վաստակավոր գործչի իմ կոչումից. Նիկա Բաբայան

 

 

«Հայրենիքումս տիրող վիճակի եւ այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»,- ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ հայտարարել է «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը:

Նշված կոչումն արվեստագետին շնորհվել է 2001 թվականին: 

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են ԱԺ պագամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: Դա տեղի էի ունեցել Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո, երբ պատգամավորը հերթական անգամ պահանջել է նրա հրաժարականը: Ավելի ուշ զանգվածաբար բերման են ենթարկվել նաեւ ավելի քան երկու հարյուր քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկաբնակ երգչուհի Էռնա Յուզբաշյան  ու դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը  էին հրաժարվել Սերժ Սարգսյանի հանձնած պարգևներից:

    


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին