▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանափոխվել է․ Գոռ Վարդանյանը գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ

Irakanum.am-ը գրում է. Երեւանի քաղաքապետի օգնական Գոռ Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է վարչապետ դառնալու կապակցությամբ Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը։ Ավելին, ականատեսներից կայքին պատմել են, որ նա այսօր Հյուսիսային պողոտայում գրկել ու շնորհավորել է մարդկանց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Գոռ Վարդանյանը ընտրությունների ժամանակ միշտ ՀՀԿ-ի կողքին էր, ակտիվ սատարում էր Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Նույնկերպ ակտիվ պաշտպանում էր նրան՝ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ «Երկիր Ծիրանի»-ի անդաները կոյուղաջուր էին բերել։ Գոռ Վարդանյանը, իր քաղաքապետին պաշտպանելու համար, այդ ժամանակ հարձակվեց ավագանու կին անդամի վրա։

Փաստորեն, Վարդանյանը մեկ օրում արագ իշխանափոխ է եղել՝ փոխելով իր քաղաքական հայացքները։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին