Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Էլթոն Ջոնն Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան այցի վերաբերյալ՝ դրան կցելով Հայաստանի եռագույնը՝ սրտաձև պատկերով:
«Մի ատողը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է նա:
Հավանաբար, երգիչը նկատի է ունեցել համացանցային օգտատատերի բուռն քննարկումները, որոնք վերաբերում էին իր սեռական կողմորոշմանը:
Նշենք, որ Էլթոն Ջոնը Հայաստան է ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով:
Նա այցելել է նաև «Երևան` իմ սեր» հիմնադրամ, որն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին։
Կարդացեք նաև` Ես կարող եմ Ձեր փոփոխությունների ցունամիի մաս դառնալ. Էլթոն Ջոնը՝ հայաստանյան վերջին իրադարձությունների մասին