▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիոնում կայացել է գեղանկարիչ Օնո Հակոբյանի ցուցահանդեսը

Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացել է գեղանկարիչ Օնո Հակոբյանի ցուցահանդեսը: 

Մշակութային միջոցառմանը տեղի հայ համայքնի ներակյացուցիչներից բացի ներկա էին նաև ֆրանսիացիներ:

Լիոնից հետո Օնո Հակոբյանը կմասնակցի նար Բարսելոնում նախատեսված ցուցահանդեսին՝ հուլիսի 15-ին:

Հայ երիտասարդ գեղանկարչի աշխատանքները առաջիկա երկու ամսվա ընթացքում կցուցադրվեն նաև Գերմանիայում և Շվեյցարիայում:  

Արվեստագետների խոսքով՝ Օնոյի գործերում առաջին պլանում է ներքին զգացողությունը:

Նկարիչն անկեղծ վերարտադրում է իր խառնվածքն ու չի կեղծում:

 

Մարդ կարող է ամեն ինչ անել, ամեն ինչի հասնել, եթե ունի ցանկություն, ամեն ինչ մարդու ձեռքերում է, կարևորն այն է, որ մարդու սրտում արև լինի. այսպես է մտածում երիտասարդ նկարիչ Օնո Հակոբյանը:

Նկարչի ընտանիքում մեծացած Օնոն խոստովանում է, որ նկարիչ ոչ թե դարձել է, այլ՝ ծնվել, նա իրեն այսօր երջանիկ ու հաջողակ է համարում:

 

Նշենք, որ Օնո Հակոբյանի ՝ Հայաստանում կայացած վերջին ցուցահանդեսների հասույթները տրամադրվել է բարեգործությանը: 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝

Այս կյանքն ուժեղինն է. ինչպես է երիտասարդ Օնո Հակոբյանն անում այն, ինչ ուզում է՝ կոտրելով կարծրատիպերը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին