▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասացի` եթե չզբաղվեք այս գործով, գալիս եմ` մշակույթի նախարարության դեմը երակներս փրթեմ. Վահագն Սիմոնյան

«Այսօր ևս շարունակելու եմ նստացույցը: Ես երեկ արդեն պետք է մեկնած լինեի Սոչի: Իմ գործերը լրիվ «պռավալ» են տվել, նկարահանումներից հետ են գցել, միլիոնավոր ծախսեր ա բացվում իմ վրա: Արդեն 4 ամիս է, ինչ բանակցությունների մեջ եմ, փորձերի մեջ եմ, սցենարը կար»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վահագն Սիմոնյանը (Պոնչոն), ով երեկվանից նստացույց է սկսել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց` պահանջելով, որ իրեն թողնեն մեկնել Սոչի` գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Վահագն Սիմոնյանի նկատմամբ 2015 թվականի խուլիգանություն կատարելու  հիմքով  մեղադրանք է ներկայացվել և նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու միջնորդությունը:

Վահագն Սիմոնյանի խոսքով` ինքն այս պահին սպասում է մշակույթի նախարարի արձագանքին:

«Խոստացել են,որ քիչ հետո կզանգեն: Մշակույթի նախարարը պետք է երաշխավորի դատարանին, որ ես 12 օրով գնամ Սոչի նկարահանվեմ ու գամ: Ես անձամբ մշակույթի նախարարի հետ չեմ հանդիպել, նրա աշխատակազմի անդամներին եմ հանդիպել: Դրանք սուտասաններ են, ամեն ժամ, ամեն րոպե խաբում են: Նոր բռնացրի իրանց սուտը: Ես ասացի իրանց, որ եթե կոնկրետ դուք չզբաղվեք այդ գործով, գալիս եմ` մշակույթի նախարարության դեմը երակներս փրթեմ: Նրանք երեկ խոստացել էին, որ կուղարկեն, բայց գնում եմ դատարան, չկա: Զանգում եմ, ասում եմ` աղջիկ ջան, պետական աշխատողներ առաջ կարող էին նման բաներ անել, հեղափոխությունից  հետո չեք կարող նման բաներ անել, Դուք պետք է աշխատեք ժողովրդի համար: Էս ինչ կոմունիստական մտածելակերպ ա արմատացել Ձեր մեջ: Վախենո՞ւմ եք, դրա համար վախ բռնող կա, նենց չանեք, բոլորիդ հանեմ, անձրևի տակ թրջվեք: Ես հենց հիմա գնում եմ մշակույթի նախարարություն»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասան Վահագն Սիմոնյանը:

Картинки по запросу պոնչո

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  դերասան Վահագն Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել , քանի որ վերջինս վիճաբանել էր Ռուբեն Գալստյանի հետ։ Նշվում էր, որ Վահագնը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ. Գալստյանի հասցեին, էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է, գետնից քար վերցնելով հարվածել նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանի քերծվածքների ձևով պատճաոել առողջության թեթև հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ինչից հետո ոստիկանները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին և միայն երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակել:

Картинки по запросу պոնչո

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ ավելի վաղ Asekose.am-ի հետ զրույցում դերասանը նշել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.  «Իմ նման մարդը չէր կարող այդ տեսակ պատմության մեջ ընկնել։ Ես այնպիսի շրջապատ ու հարգանք ունեմ, որ նման խայտառակ պատմությունն ինձ համար պարզապես ծիծաղելի է։ Ես չէի կարող հասարակական վայրում մարդկանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ ոմն Ռուբենին։ Էդ ուղղակի իմ հագով չէ։ Էս ամեն ինչն ինձ ու իմ տեսակին համապատասխան չէ:  Նա ուղղակի ծանոթ չէ իմ բռունցքի ուժին։ Եթե ես մի անգամ բռունցքով խփեի նրան, ատամներն ու ողնաշարը կլցվեր տռուսիկի մեջ։ Եթե ես խփեի, ինքը ողջ չէր մնա։ Լեգենդներ են հյուսում` իբրև սեռական բնույթի վնասվածքներ եմ հասցրել նրա կրծքավանդակին։ Ինչ ասեմ, ծիծաղս է գալիս»:

Կարդացեք նաև`Եթե բռունցքով խփեի, ատամներն ու ողնաշարը կլցվեին տռուսիկի մեջ. «Պոնչո»-ն՝ իր մասնակցությամբ սկանդալային միջադեպի մասին  

Ինձ 4-7 տարվա ազատազրկում է սպառնում. Պոնչո

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին