Արդեն տեղեկացրել ենք, որ հայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այսօր առավոտյան ժամանել է Հայաստան: Դենին ուղեկցող աղջիկը՝ Սուելին Մեդեյրոսը, Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից, որոնցում նա նշել է իր գտնվելու վայրը՝ Հայաստան:
Նա իր հետևորդների շրջանում հարցում է անցկացրել և հետաքրքրվել, թե ինչ պետք է անի եւ տեսնի քանի դեռ Հայաստանում է:
Նշենք, որ այսօր Դեն Բիլզերյանն ու նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեն Բիլզերյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր դեպի Հայաստան թռիչքի պատրաստվող ինքնաթիռը: Երևանից հետո Դենն ու նրան ուղեկցող անձինք ուղևորվելու են Թաիլանդ: