Կարդացեք՝ Թյուրիմացություն է եղել՝ Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում
Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում:
Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:
Հավելենք, որ ինչպես արդեն հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ծրագրում հանդես կգան նաև այլ հայտնի աստղեր` Զազը, Անժելիկա Կիժոն և Մելոդի Գարդոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սելին Դիոնը ֆեյսբուքյան իր էջում ափսոսանքի ու ցավակցության խոսքեր է գրել՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Մենք հրաժեշտ ենք տալիս պարոն Շառլ Ազնավուրին, Հայաստանի զավակին, ով դարձավ դեսպանը ֆրանսերեն ամենահայտնի սիրո երգերի:
Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ նրա մահը սգում է ողջ աշխարհը: Ազնավուրի ոսկե երգերը վերածվեցին սերունդների ռոնմանտիկ երազանքների:
Հարգանքներս ու ցավակցություններս ձեր ընտանիքին»,-գրել է երգչուհին: