▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը նվիրելը սկսել եք մշակույթի՞ց. Անահիտ Մութաֆյանը՝ Լիլիթ Մակունցին

Դիտեք նաև՝

Ադրբեջանցիները պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-յին, որ վերջինս ընդգրկի հայկական «Քոչարի» պարը՝ որպես ադրբեջանական մշակութային արժեք։ Իսկ հայաստանյան իշխանությունները լուռ են կամ ավելի ճիշտ՝ զբաղված են նախընտրական քարոզարշավով:

Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռեֆորմիստների կուսակցության մշակութային հանձնաժողովի նախագահ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է ռեյտինգային պատգամավորի թեկնածու թիվ 13 ընտրատարածքում (Տավուշի մարզ), դիմելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցին՝ նշում է.

«Տիկին Մակունց, հասկանալի է ու պարզ, որ թե՛ Դուք, թե՛ ձեր վերադասը թքած ունեք հայ մշակույթի վրա, բայց ի դժբախտություն մեզ, դուք եք այսօր մշակույթի նախարարը եւ սրա պատասխանատուն ե՞ւ... ի՞նչ պատասխան եք տալու սրա համար։ Երկիրը նվիրելը սկսել եք մշակույթի՞ց: Հասկացեք՝ մենք ծով ու նավթ չունենք, մեր հարստությունը մշակույթն է...»:

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Ադրբեջանը փորձում է «Քոչարի»-ն և «Թամզարա»-ն վերագրել որպես ազգային արժեք. Մշակույթի նախարարությունը պետք է միջամտի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին