▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը փորձում է «Քոչարի»-ն և «Թամզարա»-ն վերագրել որպես ազգային արժեք. Մշակույթի նախարարությունը պետք է միջամտի

Հազարամյակների պատմություն ունեցող հայկական ազգային պարարվեստը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, սակայն այօսր մեր թշնամին մեր ազգային պարատեսակներից երկուսը փորձում է վերագրել որպես ազգային արժեք, ինչի մասին վկայում է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի թվիթերյան պաշտոնական էջում կատարված հրապարակումը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժամեր առաջ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն թվիթերյան իր պաշտոնական էջում հրապարում է արել այն մասին, որ «Քոչարի» և «Թամզարա» ավանդական խմբակային պարատեսակները պետք է ներառվեն «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի շտապ պահպանման կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցանկում՝ որպես Նախիջևանի ԻՀ-յան էպիկական, ազգային երաժշտական ժառանգություն ունեցող ավանդական պարատեսակներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ Ինքնիշխան Հանրապետության կողմից որպես ազգի սեփականություն վերագրվող այս երկու պարատեսակների հարցը քննարկվելու է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը Պորտ Լուիում անցկացվող ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստում:

Կարծում եմ պետք է երևույթին անհապաղ միջամտի ՀՀ մշակույթի նախարարությունը, քանի որ «Քոչարին» և «Թամզարան» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս պահպանված հայկական հնագույն պարատեսակներից են, որոնք դարեր ի վեր հստակ սերունդներին են փոխանցել ինչպես մեր ժողովրդի արմատները, այնպես էլ վարքագիծն ու մարտական շարժումները։

Արման Խարազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին