▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան պատերազմը. Սուրեն Շահվերդյան

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, ով օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել.

«Համազգային թատրոնի սիրելի դերասաններ, սիրելի թատերասեր հանրություն, ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Հետևանքը միշտ էլ պատճառ է ունենում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 29-ին Համազգային թատրոնի դերասանների հրավիրած մամուլի ասուլիսից հետո լրագրողը դիմեց ինձ հետևյալ հարցով. «Համազգային թատրոնի դերասանները հրաժարվում են աշխատել որևէ մեկի հետ, իրենք ունեն իրենց թեկնածուն»: Խնդրեց տալ իմ մեկնաբանությունը: Այդ պահին անակնկալի գալով՝ արվեստագետին բնորոշ էմոցիոնալ խառնվածքով պատասխանել եմ. «Մեր երկրում բազում տաղանդավոր դերասաններ կան, որ անընդհատ թատրոնների դռներ են թակում՝ աշխատանքի ակնկալիքով, սակայն շատ թատրոններում հաստիքներ չկան: Եթե թատրոնում կլինեն դերասաններ, որոնք իմ ներկայացրած ծրագրին համաձայն չեն լինի և չեն ցանկանա ինձ հետ աշխատել, պատրաստ եմ հավաքել նոր թատերախումբ»: Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը. պատասխանը եղել է հապճեպ, էմոցիոնալ և գուցե՝ ոչ ականջահաճո: Խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան հարթակում այս պատերազմը, տեղափոխել թատրոնի խոհանոցը թատրոն և բանակցել ներդաշնակ մթնոլորտում:

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի թատերական միջավայրը մի ամբողջ մեծ ընտանիք է, որտեղ բոլորս ընկերներ և բարեկամներ ենք, որտեղ պետք է բացառել առճակատումն ու անհանդուրժողականությունը: Խնդրում եմ շարունակել ծառայել Նորին Գերազանցություն Թատրոնին: Վստահ եմ, որ մենք համատեղ ուժերով կարող ենք ստեղծել արժանի ներկայացումներ և մեր գործով ապացուցել, որ հայ թատրոնը կար, կա և կլինի»:

Հիշեցնենք, որ  Սուրեն Շահվերդյանն օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նրան այդ պաշտոնում նշանակել  է Վիգեն Չալդրանյանը, ով  հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ մնալով միայն որպես Համազգային թատրոնի տնօրեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին