▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քայլեր եմ անում դեպի ռուսական շոու բիզնես. Իրինա Հարությունյանը նորություն ունի

Երգչուհի Իրինա Հարությունյանն իր առաջին քայլերն է կատարում ռուսական շոու բիզնես։ Երգչուհին փետրվարի 14-ին կներկայացնի ռուսերեն ստեղծագործությունը, որը կոչվում է «Без тебя»։ Երգի երաժշտության հեղինակը հենց Իրինան է, խոսերը գրել է Աննա Հովները։

 

 

Երգի ստեղծման գաղափարն իմն է։ Տեսահոլովակ նկարահանելու ծրագրեր չկան, քանի «որ դեռ պատրաստ չեմ: Երգը կհնչի Մոսկվայի ռադիոներում, իսկ թե հետագայում ռուսական հեռուստաալիքների համար տեսահոլովակ կպատրաստեմ, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- ասաց Իրինան։

Երգչուհին նշեց, որ երգը մեղեդային է։ Այն տխուր սիրո մասին է։

«Շատ շուտով այն կհանձնեմ իմ երկրպագուների դատին ու արձագանքներից հետո կհասկանամ՝ հետագա նախագծերս, որ ուղղությամբ կընթանա»,- ավելացրեց երգչուհին։

Ճիշտ է, Իրինան նոր քայլեր է կատարում ռուսական շոու բիզնես, սակայն նա շարունակելու է ապրել եւ ստեղծագործել Հայաստանում։

«Իմ երազանքներից մեկն էր ռուսական շուկայի համար ունենալ երգեր։ Ապրելու եմ Երևանում, ուղղակի զուգահեռ ստեղծագործելու եմ նաեւ Ռուսաստանի շուկայի համար։ Շարունակելու եմ երգել երեւանյան ժամանցային վայրերում»,- եզրափակեց երգչուհին։

Կարդացեք նաև՝ Ո՞ր մեծահարուստ պաշտոնյայի պատվերն է Իրինա Հարությունյանի նոր երգը

Իմ բոլոր Ամանորները շատ ուրախ են եղել՝ բացառությամբ 2018-ի. Իրինա Հարությունյանն անկեղծանում է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին