▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շարմի» Կարեն Կազարևիչը՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն

Հայտնի է Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի անունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մրցութային հանձնաժողովը տնօրենի պաշտոնում առաջադրված թվով 20 թեկնածուներից բանավոր ստացած հարցադրումների պատասխաններով՝ նախապատվությունը տվել է «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանին՝ Կազարևիչին։

Մրցութային հանձնաժողովը ղեկավարել է ԿԱ առընթեր Պետական գույքի վարչության պետ Նարեկ Բաբայանը։

 

 

Վերջինս «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավոր, հետագայում՝ փոխնախագահ ընտրված Լենա Նազարյանի ամուսինն է։ Հանձնաժողովի 7 անդամներից մեկը եղել է Ն. Բաբայանի տեղակալը, մյուսը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ոլորտի մասնագետներ։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատանքներում Պետական գույքի կառավարման կոմիտեն մի շարք չարաշահումներ և ռիսկեր էր նկատել:

 

 

 

 

 

 

 

Այս անվստահությամբ պայմանավորված՝ կոմիտեն  տնօրեն Վազգեն Ասատրյանի՝ ավարտին մոտեցող աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգել, սակայն մարզահամերգային համալիրի աշխատակիցները  բաց նամակով են հանդես եկել, որտեղ նշում են, որ դեմ են արտահայտվում տնօրեն Վազգեն Ասատրյանի պաշտոնում լիազորությունների դադարեցմանը։

ՄՀՀ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել էր  մրցույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին