Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանել է երեկ մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով:
Հաղորդավարը նախ խոստացավ պարզել, թե ինչպես էր սկզբնաղբյուր կայքի մոտ հայտնվել այդ անձնական ինֆորմացիան, այնուհետ նշեց.
«Ես դեմ եմ այն ձեւակերպմանը, որ ովքեր ծխում են մարիխուաննա, ուրեմն թմրամոլ են, եւ դեմ եմ, որ այդ մարդկանց բռնում են հանցագործների պես: Սիրելիներս, ո՞ր դարում եք ապրում, 21-րդ դարն է, ամբողջ աշխարհում նորմալ բան է դա: Գոնե Վրաստանի օրինակին հետեւեք ու մի հանցագործներ համարեք այդ մարդկանց: Մարդիկ, ովքեր մարիխուաննա են ծխում, շատ բարի են ու միշտ ժպտում են»,-եզրափակեց հաղորդավարը:
Հիշեցնենք, որ Արման Մարգարյանը առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հումորային ձևով անդրադառնալով իր անվան շուրջ ծագած խոսակցությանը:
«Բայց ես 35 տարեկան չեմ»,- գրել էր նա: