▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս չեմ նկարահանվելու սերիալներում. Սարգիս Գրիգորյանն առաջին անգամ՝ իր կտրուկ որոշման մասին

Սարգիս Գրիգորյանն այլևս չի նկարահանվելու սերիալներում. այս մասին առաջին անգամ դերասանը հայտնեց Asekose.am-ին՝ նշելով, որ սա իր համար սկզբունք է:

«Այս պահին որոշումս հստակ է, չեմ ցանկանում նկարահանվել երկար սերիալներում, այլ հարց են կարճ նովելները: Այսինքն՝ հեռուստադիտողն ինձ կարող է տեսնել 20-25 մասից բաղկացած սերիալներում, եթե, իհարկե, նման առաջարկներ լինեն»:

Սարգիսի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  այս պահին կենտրոնացած է ներկայացումով, գեղարվեստական ֆիլմերով, իսկ դրանք շատ ժամանակատար են:

«Ավելի վաղ արդեն ասել էի, որ ցանկանում եմ ներկայացումներով հանդես գալ և գեղարվեստական ֆիլմերում նկարահանվել: Օրերս էլ կայացել էր «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան, որում հանդես էի գալիս որպես գլխավոր դերակատար և պրոդյուսեր: Ի դեպ,  որգեգրել եմ քաղաքականություն, ըստ որի՝ պետք է վերադառնամ տուն, այսինքն՝ թատրոն, ինչն էլ այս պահին անում եմ: Ապրիլի 2-ին հանդիսատեսի դատին եմ հանձնելու «Անմահների երկիրը» ներկայացումը, ինչին մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ: Սա կյանքի և մահվան սահմանագծում հայտնված և իսկական ընկերություն անող տղամարդկանց մասին է, հայրենիքի մասին է: Հենց այս գաղափարներն են ընկած Էդուարդ Զորիկյանի կողմից հեղինակած պիեսի հիմքում:  Ահմաբեր սպասում եմ պրեմիերային, որին ներկա են գտնվելու մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն բանակաշինության գործում, ինչպես նաև քառօրյա պատերազմի հերոսները,  նաև զոհված հերոսների մայրերը»:

Նշենք, որ «Անմահների երկիրը» ներկայացման բեմադրիչը Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Դավիթ Հարությունյանն է, իսկ որպես դերասաններ հանդես են գալիս Գեորգի Հովակիմյան Հայկ Սարգսյանը, Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանը և Հովհաննես Հաջինյանը:

Ի դեպ, «Անմահների երկիրը» հանդիսատեսը կարող է դիտել ապրիլի 2-ին, 6-ին, 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում:

Հեղինակ՝ Լ.Հ

Կարդացեք նաև՝

Ֆիլմ երեք իսկական տղերքի մասին. կայացել է «Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան

Սարգիս Գրիգորյանը՝ դժվար անցյալի, նախկինում գումար չունենալու, Մանոյի խանդի մասին և ոչ միայն

Կարդացեք նաև՝ Ամեն ինչ ունեմ, բայց... Սարգիս Գրիգորյանն` ընտանիքի, իր խնդիրների մասին և ոչ միայն

Ինստագրամի ուղտատերեր, ինձ մի սովորեցրեք հայր լինել. Սարգիս Գրիգորյանը՝ շրջանառվող խոսակցությունների մասին

Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին

Ինձ մի դուռակ գրում է, որ ես կապիկություն եմ անում. ո՞վ է զայրացրել Սարգիս Գրիգորյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին