Դիտեք նաև՝
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշման համաձայն՝ մարտի 28-ին աշխատանքից ազատվել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է նաև Վանաձորի թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ագնեսա Շահնազարյանը հաստատել է տեղեկությունը․ «Պայմանագրի ժամկետը լրացել էր»:
Հարցին՝ ժամկետը չի՞ երկարացվելու, ի պատասխան Շահնազարյանը բացասական պատասխան է տվել․ «Ոչ, այսինքն չգիտեմ, ես բանից անտեղյակ եմ։ Գիտեմ միայն, որ ինձ աշխատանքից ազատել են, քանի որ իմ պայմանագրի ժամկետը լրացել է»,-նշեց նա։
Նա նշել է, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով և կտա բոլոր հարցերի պատասխանները։
Շահնազարյանի խոսքով՝ ինքն էլ ցանկություն չի ունեցել շարունակել աշխատել այժմյան նախարարության հետ․ «Որովհետև բարդ է, որովհետեւ ոլորտից ոչ հասկացող մարդիկ են, և մաքսիմալ ինչ-որ խնդիրներ են ստեղծվում»,- ասել է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Օպերային թատրոնի աշխատակիցներն ու Օրբելյանը դատի կտան նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին