Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում, այդ թվում մեր կայքում, տարածվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը:
«Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար» ,-գրել է Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը, ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ վերջին հարցազրույցներից մեկը, որ տվել էր Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում։
Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը նույնպես տեղեկացրել է, որ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:
«Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել»,-նշել է Անի Ներսիսյանը:
Asekose.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում սիրված դերասանին: