Գերմանական Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի մենամարտը:
12 ռաունդանոց մենամարտը ավարտվեց Արթուր Աբրահամի հաղթանակով:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումն էին անցկացնում:
Առաջին անգամ նրանք հանդիպել էին 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Աբրահամը միավորների առավելությամբ հաղթլ էր Շտիգլիցին և նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուրը ռևանշի հնարավորություն էր տվել Շտիգլիցին և կորցրել էր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ, որը կայացել էր 2013 թ. մարտի 23-ին:
Այդ մենամարտի ժամանակ Աբրահամը աչքի վնասվածք էր ստացել, մարտը դադարեցվել էր և Շտիգլիցին տեխնիկական նոկաուտով հաղթանակ էր շնորհվել: