Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է ծանրորդուհի Մելինե Դալուզյանի հետ, ով մասնակցելու է ապրիլի 4-ից 11-ը Իսրայելում մեկնարկող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
-Այժմ պատրաստվում եք Եվրոպայի առաջնությանը, այո՞:
-Այո, շուտով վերջին նախապատրաստական հավաքները կլինեն:
-Մելինե, անձնական բնույթի խոսակցությունները, բամբասանքները ձեզանից անպակաս են… Ինչպե՞ս եք վերաբերում:
-Ես չարալեզուներին փորձում եմ ընդհանրապես չլսել, չեմ նկատում ոչ այդ խոսակցությունները, ոչ էլ դրանց մասին մեկնաբանությունները: Այդ խոսակցությունները բնականաբար ամեն առումով ազդում է, բայց ես փորձում եմ դրանց լուրջ չվերաբերել ու ուշադրություն չդարձնել…Թեև խուսափել էլ չեմ կարող…Ամեն դեպքում՝ մենք արդեն սովորել ենք, որ նման բաները պետք է արհամարհել և անցնել մի կողմ…
-Մտերիմ ընկերուհիներ ունե՞ք, թե խուսափում եք շատերի հետ շփվելուց:
-Ոչ թե խուսափում եմ, այլ ժամանակ չկա որևիցե մեկի հետ շփման: Սպորտային աշխարհը, սպորտային կյանքը բավականին մեծ ժամանակ է խլում և առօրյա կյանքին ժամանակ տրամադրելը անհնարին է դառնում: Այս պահին ընկերներ շատ քիչ ունեմ՝ մեկ տղա և մեկ աղջիկ ընկեր ունեմ…
-Բայց, ամեն դեպքում, երբ փոքր-ինչ ազատ ժամանակ եք ունենում, ինչպե՞ս եք սիրում անցկացնել:
-Այդ եթե-ն շատ ճիշտ նշեցիք, քանի որ նույնիսկ եթե հավաքների չենք, տանն ենք մարզվում… Իսկ այդ քիչ ժամանակը եթե ունենում եմ, հետևում եմ համացանցային անցուդարձին: Հիմնականում սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել ու հետաքրքիր ֆիլմեր դիտել… Պահն է թելադրում, ես չեմ նախատեսում, թե ազատ ժամանակս ինչպես պետք է անցկացնեմ:
-Իսկ ակումբների, հավաքույթների հետ սեր չունե՞ք:
-(Ծիծաղում է) Գյումրիում այդպիսի հաստատություններ չկան, ոչ էլ սեր ունեմ: Եթե երբեմն հավաքույթներ լինում են, գուցե մասնակցեմ, բայց նման միջոցառումների հետ սեր չունեմ, սպորտի աշխարհի ներկայացուցիչները նման հավաքույթներից փորձում են խուսափել…
-Մի քիչ խոսենք ձեր ընտանիքից… Տան միա՞կ զավակն եք, թե՞…
-Ոչ, երկու քույր, մեկ եղբայր ունեմ: Երեքն էլ ամուսնացած են, ունեն իրենց ընտանիքները:
-Տարաձայնություններ ունենո՞ւմ եք միմյանց հետ, խնդիրների մեջ հայտնվո՞ւմ եք:
-Ոչ, մեզ մոտ ընդհանրապես խնդիրներ չեն ծագում: Մեր խնդիրները, երևի թե, միայն երեխա տարիքում են եղել, ինչպես բոլոր մանուկների մոտ…
-Մելինե, սպորտն իր տեղն ունի, բայց մտածո՞ւմ եք երբևիցե ընտանիք կազմելու մասին
-Սպորտից հետո բնականաբար մտածելու եմ, իսկ հիմա այդ ուղղությամբ չեմ մտածում…
-Իսկ այդ «սպորտից հետո»-ն ե՞րբ է…
-Չգիտեմ… Աստված ոչ անի, հնարավոր է վաղը մի լուրջ վնասվածք ստանամ ու չկարողանամ սպորտը շարունակել, հնարավոր է՝ 10 տարի հետո սպորտը թողմեն… Այս պահին ինձ դեռ բավականին տարիներ՝ 7-8 տարի, տեսնում եմ սպորտի մեջ: Իսկ սպորտային կարիերաս ավարտելուց հետ, բնականաբար, ամեն ինչի մասին կմտածեմ…
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում