International Champions Cup-ի Չինաստանի մրցաշարի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեց Դորտմունդի «Բորուսսիային» ու պարտվեց 1-4 հաշվով:
Հիշեցնենք, որ հանդիպման 59-րդ րոպեին Խուան Մատայի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը միակ պատասխան գնդակն է ուղարկել իր նախկին թիմի դարպասը:
Ավելացնենք, որ երեք օր անց` հուլիսի 25-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»:
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին: