▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս կիրակի հնարավոր է ոստիկանական գրոհ լինի Վեդիի և Ոսկետափի եկեղեցիների վրա»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահազանգ եմ ստանում Վեդիից` այս կիրակի հնարավոր է ոստիկանական գրոհ տեղի եկեղեցու վրա + Ոսկետափի եկեղեցու վրա։
Բանն այն է, որ կարգալույծ Արման Սարոյանը մթոմ ինքը թեմակալ է` ազատել է 2 քահանաների ու հեռացնում է եկեղեցուց։ Էդպիսի հրաման է արձակել Տիրադավը։
Ու հետն էլ պլանավորում է` Վեդու և Ոսկետափի եկեղեցում իր ֆեյք նշանակումով ՏԻՐԱԴԱՎ քահանաներին մտցնել ուժի զոռով և հարկադրի, որ բնակչությունը դրանց ծեսերին մասնակցի, այո, մի՛ զարմացեք` ուժի զոռով Վեդու բնակիչները մտնեն մկրտվեն ու պսակադրվեն, աղոթեն տիրադավի մոտ..
Ընդգծեմ` տիրադավի ազատած քահանաներից մեկը Տեր Հովսեփն է` Վեդու ընտիր քահանան, մյուսը` Ոսկետափի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արտաշեսն է, այն սկանդալային քահանան, որը տիրադավի տեքստ հրապարակեց հունվարին, մի սուտկա անհետացավ, հաջորդ առավոտյան դարձի գալով` գրեց, որ ինքը Մայր Աթոռի ու Վեհի աջակիցն է և ձերբազատվեց ճնշումներից։
Հիմա հաջորդ մուխլյոժը։
Մի աշխարհիկ շարքային Արմանի ԴԱՀԿ-ն պատրաստվում է բերել ու հարկադրել 20 քահանաներին և հոտին, որ ընդունեն որպես թեմակալ առաջնորդ։ Չկա սենց բան աշխարհում, Հերիք չի նա ուրիշին պատկանող շենք, գույք է զավթել, 5 մեքենա, հիմա էլ մեզ է ուզում գողանալ՝ ոստիկանական ու դատական ուժով։
Ո՞նց։ Թեմից հեռացված, կարգալույծ արված և Նիկոլի դաբրոյով առաջնորդարանը Մասիսում գրաված և միլիցեքով շրջող, Վեհին դատի տված Արման Սարոյանը անցած շաբաթ
դիմել է ԴԱՀԿ, բողոք է գրել նոր թեմակալի դեմ, թե բա ինքը գերակտիվ է Արարատի մարզում, Մասյացոտն թեմում մասշտաբային հանդիպումներ է ունենում, ԻՆՔԸ ԼԻՈՎԻՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ է ԴԱՐՁԵԼ, ԻՐԵՆ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՊԱՏՎՈՒՄ ԵՆ, և որ Վարդապետ Հայր Ռուբենը խոչընդոտում է իբր իր հոգեւոր ծառայությանը։ Այնպես որ ԴԱՀԿ-ն գործի անցնի,
Ա) թույլ չտա օծյալ, Մայր Աթոռից նշանակված Մասյացոտնի թեմակալի տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանին գործել,
Բ) բոլոր 20՝ իրեն մերժած քահանաներին` ուժով կամ ֆոկուսնիկությամբ ստիպել, որ ենթարկվեն շարքային Արման Սարոյանին ու իրեն ընդունեն որպես թեմակալ։
Այո՛, մի՛ ծիծաղեք։ էս պստիկ մարդը կարողանում է եպիսկոպոսաց ժողով տապալել ու մի ամբողջ Արարատի մարզ խառնել իրար։ Նիկոլի սանիկ Կոկորդիլոսագետի հետ քահանաներին ճնշումների ենթարկել, Մասիսը վերածել կրիմինալ հսկվող քաղաքի, միլիցիայանոց, ռեյդով ու 24- ժամյա ռեպրեսիվ հսկողությամբ քաոսի մեջ գցել
քաղաքը, ուրեմն բախտը կփորձի նաև ավելիին հասնելու համար։
Մեկ էլ, մարզի բնակչությունը դեռ հանդուրժում է՝ Արման Սարոյանը պարզ նիկոլական մեկն է` գողացած գավազանով ու ոստիկան ախրանայով զինված, որ ինչ ուզում, անում է։
Ու իրեն այդ կախարդական փայտիկը տվել է մի Էդգար Հովհաննիսյան անունով դատավոր, որի տված կանաչ լույսով էս մարդը որոշել է ԴԱՀԿ-ով նոր եկեղեցիներ գրավել։
ՆԳՆ ուղիղ մասնակցությամբ ստիպել հոտին՝ իրեն ընդունել թեմակալ, ու քահանաներին, որոնք մերժել են իրեն դեռ մինչև կարգալույծ լինելը ։
Փաստորեն շարքային Արմանը մեր դավանանքի, խղճի դեմ կարող է ռեպրեսիվ գործիք կիրառել։ Իսկ մե՞նք, հարգելինե՛րս։ Մենք պիտի եկեղեցիներում լինենք կիրակի օրերին եւ կամք դրսևորենք, պաշտպանենք մեր քահանաներին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին