Այսօր International Champions Cup մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հանդիպեր «Մանչեսթեր Սիթիին»: Սակայն խաղը, որը նշանակված էր Երևանի ժամանակով ժամը 15:30-ին, տեղի չի ունենալու:
Պատճառը եղանակային պայմաններն են: Հանգստյան օրերին Չինաստանում ուժեղ անձրևներ են տեղացել, և կազմակերպիչները որոշել են չեղյալ հայտարարել խաղը:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 30-ին, թուրքական «Գալաթասարայի» հետ:
Աղբյուր՝ ArmFootball.com