▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են». Աղասի Աղասյանը սկանդալով հեռացավ սպորտից

 

Aghasi Aghasyan-ի լուսանկարը:

«Ես հեռանում են սպորտից ճակատս բարձր: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են…»:

Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել ծանրորդ Աղասի Աղասյանը:

Ըստ a1plus-ի, պատճառը այն է, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն իր մամուլի ասուլիսներից մեկում միանշանակորեն հայտարարել էր, որ Աղասի Աղասյանը որքան էլ լավ մարզավիճակում գտնվի, միեւնույն է, չի հրավիրվելու ազգային թիմ:

Մարզիկի պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Նա այսօր Հայաստանի առաջնությանը մասնակցել է 85կգ քաշային կարգում եւ զբաղեցրել է 2-րդ տեղը:

Աղասին վերջին մոտեցումը կատարելուց հետո հանել է մարզակոշիկները և ոտաբոբիկ հեռացել մրցահարթակից:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նա ասել էր, որ Առաքել Միրզոյանը իրեն զիջում էր, բայց Ռիո գնաց հոր՝ Օգսեն Միրզոյանի  շնորհիվ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին