▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Federbet-ը կասկածներ ունի, որ Հայաստան-Բելառուս խաղը պայմանավորված էր

Federbet միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ, կասկածներ ունի, որ երեկ, Վազգեն Սարգսյանի անվան Հանարապետական մարզադաշտում կայացած Հայաստան - Բելառուս խաղը պայմանավորված էր:

Federbet-ը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ մինչև 41-րդ րոպեն խաղի հաշիվը 0-0 էր, այդ ժամանակահատվածում բազմաթիվ խաղադրույքներ են կատարվել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա:

 

«Կասկածները հաստատվեցին, երբ առաջին խաղակեսի վերջում 2 արագ գոլ խփվեց Օզբիլիսի և Մխիթարյանի կողմից, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց հաշիվն արդեն 3-0 էր:

Այսինքն, կասկածելի խաղադրույքները, որոնք առաջացրել էին գործակիցների անոմալ տատանումներ` աշխատեցին» - հայտնում է РУСАРМИНФО-ն, հղում անելով Federbet-ին:

ArmFootball.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին