▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» 20 միլիոն ֆունտ փոխհատուցում է պահանջում

coal.com պարբերականը գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  խոշոր փոխհատուցում է պահանջում ակումբից՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։

Մեր հավաքականի ավագը ցանկանում է 20 մլն ֆունտ սթերլինգ ստանալ ակումբից, ինչից հետո միայն կմտածի «Արսենալ» տեղափոխվելու տարբերակի շուրջ։

Հայ ֆուտբոլիստը դեռ 2.5 տարվա պայմանագիր ունի «ՄՅՈւ»-ի հետ և այժմ Մխիթարյանը պահանջում է փոխհատուցումն ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի   «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատրաստ է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և կողմերը սպասում են Մխիթարյանի որոշմանը:

 Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան  էլ հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը կկայացնի այնպիսի որոշումը որը լավագույնը կլինի նրա կարիերայի համար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին