▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արսենալն» ու Հենրիխ Մխիթարյանը կկնքեն 4 տարվա պայմանագիր. «Transferchecker»

Transfer News-ը հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալն» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել պայմանագրի վերաբերյալ: 

Ֆուտբոլիստը համաձայնվել է շաբաթական 130 հազ. ֆունտ ստերլինգ աշխատավարձին ու թիմի  ամենաբարձր վարձատրվող խաղացողը կդառնա:

Պայմանագիրը նախատեսված է կնքել 4 տարով։ 

Հիշեցնենք, որ coal.com պարբերականը գրել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  խոշոր փոխհատուցում է պահանջում ակումբից՝ պայմանագիրը վաղաժամ խզելու համար։

Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան  էլ հայտարարել էր, որ հայ ֆուտբոլիստը կկայացնի այնպիսի որոշումը որը լավագույնը կլինի նրա կարիերայի համար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին