▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում». երազանքս կատարվեց». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է իր առաջին տպավորությունների մասին:

- Շնորհավոր, Հենրիխ, ինչպե՞ս ես զգում՝ որպես «Արսենալի» ֆուտբոլիստ:

- Երջանիկ եմ, որ գործարքն ավարտին հասցվեց, երջանիկ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվեց: Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»: Հիմա, երբ այստեղ եմ, կանեմ ամեն ինչ, որպեսզի ակումբի հետ պատմություն կերտեմ:

- 2009թ.-ին ՈւԵՖԱ-ի կայքին տված հարցազրույցում ասել ես, որ երազում ես խաղալ «Արսենալում»: Հիմա դու այստեղ ես. այպիսի տեղափոխության մասի՞ն էիր երազում այն ժամանակ:

- Միշտ հիացել եմ «Արսենալի» խաղով, նաև նրանով, թե ինչպես է Արսեն Վենգերը մարզում թիմը: Շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են խաղացել, նա նրանց մարզել է ու նրանք առաջընթաց են ունեցել: Իհարկե, սիրահարված եմ եղել Թիերի Անրիի խաղին: Հավանել եմ նրա խաղը, միգուցե հենց դա է եղել պատճառը, որ երկրպագել եմ «Արսենալին»:

- Ի՞նչն էիր հատկապես հավանում Անրիի խաղում:

- Շատ գոլեր էր խփում, խաղում էր թիմի համար: Նա հերոս էր:

- Ի՞նչ կասես քո խաղաոճի մասին «Արսենալի» այն երկրպագուներին, ովքեր ծանոթ չեն քո խաղին:

- Ի՞նչ կարող եմ ասել: Լավ կլինի ոչինչ չասել, նրանք կտեսնեն իմ խաղը «Արսենալի» կազմում:

- Ունիվերսալ կիսապաշտպան ես: Ո՞րն է քո նախընտրած խաղային դիրքը:

- Ամբողջ խաղադաշտով մեկ: Կապ չունի, թե որտեղ եմ: Ես մեկ դիրքում չեմ մնում, միշտ փորձում եմ շարժվել, ազատ գոտիներ ստեղծել, աջակցել թիմակիցներիս: Ես ամենուր եմ:

- Որո՞նք են քո ուժեղ կողմերը:

- Չգիտեմ, լավ կլինի այդ մասին մարզչին հարցնել:

- Ու՞մ հետ ես ամենաշատը ուզում խաղալ նոր թիմում:

- Բոլորի հետ: Բացառություններ չկան: Ուզում եմ խաղալ բոլորի հետ, հնարավորինս շուտ սկսել մարզվել: 

ArmFootball.com

Մենք երբեք չենք մոռանա Մխիթարյանին. Ժոզե Մոուրինյու

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին