▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքը շարունակվում է․ Մխիթարյանի հրաժեշտի նամակը` նախկին թիմին

Հայաստանի հավաքականի ֆւտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ», Instagram-ի իր էջում հրաժեշտի նմակա է հղել իր նախկին թիմին: Նա մասնվորապես գրել է. «Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, աշխատակիցներին և հատկապես երկրպագուներին աջակցության և սիրո համար: Պատիվ եմ ունեցել ներդրում ունենալ Ձեր մեծագույն ակումբի պատմության մեջ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց: Միշտ կփայփայեմ հիշողությունները եզրափակիչ խաղից, ինչպես նաև «կարիճ» տեսակի գոլս և երկրպագուների «Whoa Mkhitaryan» երգը: Նման հիշողությունները շատ են: Կարիերայիս այդ փուլում ես վայելում էի իմ մրցելույթներն ու թիմի խաղը: Սրտանց շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում բոլորիդ:Կյանքը շարունակվում է»:

Կարդացեք նաև` «Միշտ երազել եմ խաղալ «Արսենալում». երազանքս կատարվեց». Հենրիխ Մխիթարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին