▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել. Վանեցյան

Արդեն հայտնել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախախաղային մարզմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ներկա էր նաեւ ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՖՖ նախագահը ասաց, որ բաց մարզան ընթացում ֆուտբոլիստների հետ քննարկել է Ջիբրալթարի հետ խաղը և հետագա անելիքները:

«Թեպետ պարտվեցինք Ջիբրալթարին, սակայն վիճակագրությանը նայելով սա վերջին շրջանի լավագույն խաղերից մեկն էր: Ամեն դեպքում պարտություն ունենք: Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր, որով կզարգացնենք մանկապատանեկան ֆուտբոլը»,-ասաց Վանեցյանը:

ՀՖՖ նախագահի հույս հայտնեց, որ Մակեդոնիայի դեմ խաղում թիմը կկարողանա դրական արդյունքի հասնել: «Ամենակարևորն այն է լինելու, որ ֆուտբոլով հնարավորինս շատ զբաղվեն: Ես չեմ ուզում թերագնահատել այսօրվա հավաքականի ֆուտբոլիստներին, բայց եթե օբյեկտիվ լինենք, նայելով խաղը կասենք, որ չի բավարարում մեզ»,-փաստեց նա:

Վանեցյանը շեշտեց, որ ծրագիրը երկարաժամկետ է և դրա առաջին պտուղները կքաղենք 4-5 տարի անց միայն: «Ես դիմում եմ երկրպագուներին՝ խնդրելով համբերատարությամբ լցվել և վստահեն մեզ: Առաջիկայում կտեսնենք գործուն քայլեր: Չենք կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել»,-եզրափակեց Վանեցյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին