▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ուժեղացված ծառայություն մարզերում․ Ոստիկանները բաժիններ են բերել «օրենքով գողեր»-ի

Հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է. Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը դուրս եկել Քոչարյանի ռեժիմի դեմ. Գայանե Աբրահամյան

Արամուսում գործող ձիթապտղի վերամշակման գործարանի արտադրանքը արտահանվում է Ուկրաինա, Վրաստան և ՌԴ

Կրակոցներից մահացել է «Արարատ 2»-ի ֆուտբոլիստը



2019-04-16 12:18:34

Կրակոցներից մահացել է Երեւանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը: 

Այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը՝ նշելով, որ լուրը հաստատել են ակումբի մամուլի քարտուղարությունից:

 

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը Մուշեղ Ղեւոնդյանն է։ Նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են BMW մակնիշի 14 GR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետեւի ապակին վնասված է, եւ, ըստ Շամշյանի, կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։

Ղեւոնդյանն «Արարատ 2»-ի կազմում հայտավորված է եղել հանդիպումներին:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.