▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական ինստիտուտի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի պետ Մանվել Կարապետյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել:

Լուրը հաստատում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ, Ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Սիփան Գագիկի Մովսիսյանը մահացել է հիվանդանոցում:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ու նշել, որ նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա:

Հայտնի  է դարձել, որ Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը չի քննարկվելու մինչև սպանության գործով քննության ավարտը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին