▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես ո՞վ է Լիսկայի Զարզանդը

Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի /Լիսկա/  տան դիմաց տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանականերում ձերբակալվածների թվում է նաեւ մարզպետի օգնական եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Գրում է Henaran.am-ն ու նշում, որ վերջինս սովորաբար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվում սկանդալային պատմությունների հետեւանքով: 

Ըստ մամուլի հրապարակումների, այս նույն Զարզանդը տարիներ առաջ Սյունիքի դատավորներից մեկին էր ծեծել, իսկ բոլորովին վերջերս` 2013-ի մարտի 26-ին Կապանում Զարզանդ Նիկողոսյանը ծեծի էր ենթարկել 43-ամյա Արմեն Վարդանյանին, գիշերային ակումբի աստիճավանդակներից վայր գցելով նրան: Ոստիկանությունը նույնպես պաշտոնապես հաստատել էր դա:

Այդ հրապարակմանը, թե Զարզանդ Նիկողոսյանը Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է,  Սյունիքի մարզպետարանը արձագանքել է, նշելով, որ "Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թիկնապահ չունի եւ չի ունեցել, իսկ նման դեպք կապել Ս.Խաչատրյանի անվան հետ՝ տեղին չէ”:

Նաեւ մարզպետարանից տեղեկացրել են, որ Զարզանդ Նիկողոսյանը  2005թ սեպտեմբերի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 21-ը աշխատել է մարզպետի օգնական: 

Հետաքրքիր է, որ հունիսի 2-ին Զարզանդը նորից հայտնվեց մարզպետի կողքին ` նրա անունը դարձյալ շրջանառվում է որպես Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ: 

Հիշեցնենք, հունիսի 2-ին մարզպետի տան մոտ սպանվել է "Վարարակն" ԲԲԸ-ի փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը. նրա եղբայրը` գնդապետ Արտակ Բուդաղյանն ու մարզպետի թիկնապահներից մեկը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին