▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա օգտվեց այն հանգամանքից, որ ես ինձ թույլ էի զգում».ակտիվիստ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակտիվիստ Շողեր Մելքոնյանը ներկայացրեց  իր պարանոցը համբուրած ոստիկանի հետ միջադեպն ու բախումը ոստիկանների հետ Կոմիտաս 5-ում.

«Նա օգտվեց այն հանգամանքից, որ ես ինձ թույլ էի զգում: Նա ձեռքը դնելով կոկորդիս անցավ բոլոր թուլատրելի սահմանները: Նրա շուրթերը հպվում են պարանոցիս, իսկ ես դա  չեմ էլ զգացել: Ավելի ուշ երբ ընկերներս ցույց տվեցին նկարը, ես զարմացա».

Շողերը նշել է նաև, թե մինչ դա նա նկատել էր, որ մի ոստիկան մշտապես իրեն հետապնդում էր.

«Իբր հոգատար ոստիկան էր, հարցնում էր, ինչի՞ կարիք ունեք, ջուր կուզե՞ք, Ձեզ լա՞վ եք զգում: Իսկ իրականաում նա ընդամենը լավ ոստիկանի դեր էր խաղում: Բայց ամենասարսափելին այն էր, որ ինձ բռնի ուժով փրձում էին մոտեցնել և մտցնել ոստիկանական մեքենան»,-ավելացրեց ակտիվիստը` նշելով, որ Արաբկիրի ոստիկանապետը մոտեցել է իրեն և հայհոյել:

Շողերը կոչ է անում կականց ու աղջիկներին չամաչել և բարձաձայնել ոստիկանների սանձարձակությունները` ցույց տալով նրանց իրական դեմքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին