▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղերը բարկացած են

«Միացյալ երիտասարդական լիգա»-ն ներկայացրել էր ցուցակ, համաձայն  որի այնտեղ ընդգրկված 25 հայտնիները այս կամ այն աղանդի ներկայացուցիչներ են:

Այսօր երգչուհիներ Էմմին, Սոֆի Մխեյանը և  դերասան Սոս Ջանիբեկյանը, որոնց անունները նույնպես հայտնվել էին ՄԵԼ-ի ցուցակում, պաշտոնապես հերքեցին իրենց` ինչ-որ աղանդին հարելու մասին լուրը` նշելով.

Սոս Ջանիբեկյանն ասաց, որ զարմացած է ՄԵԼ-ի հանդգնության վրա, որի անդամները 20-25 տարեկան հազիվ լինեն եւ առանց ճշտելու հերյուրանքներ են տարածում: «Եթե ասենք կայքերից մեկում կարդում եմ` Սոս Ջանիբեկյանը սևամորթ է, ու չնայած ես շատ եմ հարգում սեւամորթներին, բայց, մեկ է, ինձ շատ վատ կզգամ, քանի որ ինձ զայրացնում է ապատեղեկատվությունը: Ի՞նչ է` դժվար է ճշտելն ու նոր ինֆորմացիան տարածելը»,-ասաց Ջանիբեկյանը: 

Ինչ վերաբերում է դատին` ասաց. « Ոչ մի դատական պրոցես չեմ սկսի, եթե նրանք հրապարակային ներողություն խնդրեն ինձանից և իմ երկրպագուներից»:

«Վերջին ժամանակահատվածում բլոգերների կողմից շատ է լինում այսպիսի սխալ վերաբերմունք արտիստների կամ ոչ արտիստների նկատմամբ։ Ի վերջո կարելի՞ է հասկանալ, որ այս անունը ձեռք են բերել քրտնաջան աշխատանքով և ոչ թե բլոգերների հաշվին: Ինչո՞ւ են նրանք ուզում մեր հաշվին դառնալ հայտնի բլոգեր»,- հարցրեց Էմմին` հավելելով, որ մանկուց դաստիարակվել է Հայ առաքելական եկեղեցու սկզբունքներով եւ հաճախ է այցելելու եկեղեցի, անգամ իր սիրած եկեղեցին ունի` Էջմիածնի Սուրբ Գայանեն: 

Սոֆի Մխեյանն էլ հատկապես բարկացած է այն փաստից, որ համացանցում հայտնված նյութը հրապարակված է եղել հենց իր նկարով:

«Ու դրա համար մի քիչ ավելի լուրջ եմ վերաբերվելու այդ հարցին, ու արդեն կան մարդիկ, իրավաբաններ, որոնք շատ լուրջ կզբաղվեն այդ հարցով»,- ասաց Սոֆի Մխեյանը:

Հիշեցնենք, որ «Միացյալ երիտասարդական լիգա»-ի անդամներն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  ասել էին, որ որևէ մեկին վիրավորելու նպատակ չեն հետապնդում: Մեկ տարվա ընթացքում իրենք ստացել են բազմաթիվ տեղեկություններ և մարդիկ նրանց դիմել են թե փաստերով, թե կասկածներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին