Երեկ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վիրավորների մեջ է եղել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն.
«Հիվանդանոց է տեղափոխվել պոլիտրավմաներով. Միանգամից կատարվել է համապատասխան հետազոտություն և վիրահատության որոշում է կայացվել. հեռացվել է փայծաղը, կարվել՝ լյարդը: Արյունահոսությունը դադարեցվել է»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը` հավելելով, որ դերասանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, նրան միացված է արհեսական շնչառական ապարատ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում վթարի ենթարկված անձանցից ևս մեկը՝ գլխուղեղային և ողնաշարային վնասվածքներով, ով վիրահատության չի ենթարկվել: