▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի կարելի պատռել հիշողության էջերը և դուրս գցել.Մասնագետները` «Զվարթնոց» օդանավակայանի շենքի մասին

Կառավարության որոշման համաձայն` հավանություն է տրվել  կառավարչի կողմից ներկայացրած նախագծին, և «Զվարթնոց» օդանավակայանի շենքը կքանդվի:

Շենքի քանդելու գաղափարն առաջացրել է թե' մասնագետների, թե' հասարակության զայրույթը:

«Քանդելու համար մի հատ են, ամեն ինչ ավերում են»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին մի շարք քաղաքացիներ:

«Բոլոր ժամանակներում այն, ինչ կառուցվել է և, որը հասարակությունը յուրաքանչյուր շրջանում արժևորել է, նույն հասարակությունը պետք է գիտակցի, որ չի կարելի պատռել հիշողության էջերը և դուրս գցել: Երեկ  Երիտասարդական պալատը, Դվին հյուրանոցը, այսօր` «Զվարթնոց» օդանավակայանը: Սա էլ 50 տարվա պատմություն է: Որոշ ժամանակ անց` հայացք գցելով այս ժամանակաշրջան, կտեսնեն, որ 20-րդ դարում ոչինչ չենք ունեցել»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ  դեմ լինելով որոշմանը` հույս հայտնեց, որ ռեալ հիմքերի վրա քննարկումներ կլինեն և լուծում կգտնեն` կառույցը պահպանելու համար, քանի որ շենքը դեռ ռեսուրսներ ունի:

Նշենք, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանը Հայաստանի ամենամեծ օդանավակայանն է։ Այն գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Երևանից 12 կմ դեպի արևմուտք։ Զվարթնոց միջազգային օդանավակայանը բացվել է 1961թվականին։ Այն ժամանակ ընդունել է միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթեր։ 1985-ին ICAO-ն շնորհել է օդանվակայանին 2-րդ կարգ։ 

Անի Կարապետյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին