Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց «Նիմֆոմանուհին» պոռնո դրամայի՝ այսօր նախատեսված երևանյան պրեմիերան չկայացավ:
Հիշեցնենք, որ ֆիմը ցուցադրությունը նախատեսված էր «Սինեմա սթար» կինոթատրոնում: Կինոթատրոնը, սակայն հրաժարվեց ֆիլմը ցուցադրել՝ իր որոշումը հիմնավորելով այսպես.
«Որոշման համար հիմք են հանդիսացել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»:
Մանրամասները՝ Azatutyun.am-ի տեսանյութում.