Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները գերի են վերցրել սահմանը հատած հայ երիտասարդի, գրում է АПА-ն:։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և գերիների հարցերով քարտուղար Շահին Սաիլովը: Նա տեղեկացրել է, որ ձերբակալվածը 20-22 տարեկան երիտասարդ է: Շահին Սաիլովը, սակայն չի հրապարակել նրա անունը:: Նա հայտնել է, որ այս պահին նրան տանում են Բաքու, և երիտասարդը ռուսերեն չգիտի։
Քիչ առաջ հրապարակվեց սահմանն անցած երիտասարդի լուսանկարը։ Ըստ տեղեկությունների նա Վերին Կարմիր Աղբյուրի բնակիչ Արսեն Խոջոյանն է: Նա ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի ազգականն է: