▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

26.60 վայրկյանում` 62 աստիճան.Մուշեղը սահմանեց Գինեսի հերթական ռեկորդը

Միակնանի հեծանիվ վարող, Երեւանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ  Մուշեղ Խաչատրյանը կատարեց իր` Գինեսի հերթական ռեկորդը: Նա 26.50 վայրկյանում բարձրացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 62 աստիճաններով` գերազանցելով 2007 թվականին շվեդացու կողմից 30 վայրկյանում 56 աստիճան բարձրանալու ռեկորդը:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղն ասաց, որ այս ռեկորդին պատրաստվել է 2011 թվականից: Հարցին, թե  արդեն պլանավորե՞լ  է հաջորդ ռեկորդը, հեծանվորդը պատասխանեց.

«Հաջորդի համար էլ եմ պատրաստ, ուղղակի հարմար տեղ եմ փնտրում, որտեղ կարող եմ պարապել` ջրի տակ հեծանիվ վարելու համար: Դրա ռեկորդը չկա»:

Ինչ վերաբերում է  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ընտրությանը, Մուշեղն անկեղծացավ, որ շատ էր ցանկանում Կասկադի աստիճաններին սահմանել ռեկորդը, բայց տնօրինությունը թույլ չի տվել, քանի որ շատ վտանգավոր է:

«Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանը տեղեկացրեց, որ Մուշեղը երկու շաբաթ առաջ հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքում` 3 մետր 8 սանտիմետր և փոքր ակ ունեցող հեծանվով անցել է 25 մետր: Գրանցվածը 8 մետր էր:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին