▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանադրությանը հակասող և անվավեր. ՍԴ-ն` Պարտադիր Կուտակայինի մասին

Սահմանադրական դատարանը կայացրեց  «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության մասին վճիռը։ 

Դուրս գալով խորհրդակցական սենյակից`  ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց 64 էջանոց որոշումը, համաձայն որի վիճահարույց մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին, այդ թվում`«պարտադիր» բաղադրիչը:

ՍԴ-ն գտավ, որ Սահմանադրութան 32–րդ հոդվածի պահանջից ելնելով՝ օրենքում խելամիտ օրենսդրական լուծում չի ստացվել նվազագույն աշխատավարձ ստացողի պարտադիր բաղադրիչի մասով, հաշվի չի առնվել նվազագույն կենսապահովման զամբյուղը։ Նշվեց, որ յուրաքանչյուրն ունի իր սեփականությունը տնօրինելու իրավունքը:    

Ելնելով գործի արդյունքներից՝ ՍԴ-ն որոշեց

1.«կուտակային կենսաթոշակների մասին» 5-րդ հոդվածի 1-ի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ, նրանց հետ համակարգային առումով փոխկապակցված դրույթները, այն մասով, որքանով չեն պահվում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, և հանգեցնում են նրա կամարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման ճանաչել ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և ըստ այդ, ՍԴ–ն սույն հոդվածների կետերը անվավեր ճանաչեց: 

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսեց «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության քննումը՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հայցով, որը ՍԴ էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերի 17–ին: 

 

ՍԴ որոշման եզրափակիչ մասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին