▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կապ ունի երգիչ Կարեն Հակոբյանը ՔԿՀ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մոտ 20 դատապարտյալ ծեծի են ենթարկել մեկ այլ դատապարտյալի` Սահակ Քալյանին: Այս միջադեպի առիթով նշանակվել էր ծառայողական քննություն, որը դեռ չի ավարտվել:

Asekose.am-ին այս ծեծկռտուքի վերաբերյալ որոշ ուշագրավ հանքամանքներ, այնուամենայնիվ,  հայտնի են դարձել:

Մեր աղբյուրները, մասնավորապես, փոխանցում են, որ   Սահակ Քալյանը հարբած վիճակում ցանկացել է երգեցնել աշտարակցի Կարենին /հանրությանը հայտնի է որպես երգիչ Կարեն Հակոբյան/, սակայն վերջինս հրաժարվել է դա անել և ծեծի է ենթարկվել Սահակի կողմից:

Այդ ամենից վիրավորված  Կարենը դիմել է իր ընկերներին, ովքեր, «զոն նայող» Արմանի գլխավորությամբ և այլ դատապարտյալների հետ միասին, դաժան ծեծի են ենթարկել Սահակին` նրան հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ:

Այս ամենը տեղի է ունեցել աշխատողների և դատապարտյալների աչքի առաջ:

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ դեպքի մանրամասներից տեղյակ են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ  պետ Արամ Խաչատրյանը և նույն ՔԿՀ-ի անվտանգության պետ Ռաֆիկ Հովհաննիսյանը:

Asekose.am-ի լրագրողի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից միայն հաստատեցին, որ Կարեն Հակոբյանը վերջերս տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, քանի որ ունի լյարդի, ստամոքսի, նյարդերի ու սրտի հետ կապված խնդիրներ ու հիմա հետազոտությունների և բուժման փուլում է գտնվում:

Իսկ այն հարցին, թե նա որևէ կապ ունի այս ծեծկռտուքի հետ, կրկին հիշեցրին ծառայողական քննության ընթացքի մասին ու խորհուրդ տվեցին սպասել այդ քննության ավարտին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին