▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրունո Բրունիի էքսպոզիցիան պատրաստ է. Սա, վստահաբար, տեսնել է պետք

Իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝  համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ Բրունո Բրունին արդեն Հայաստանում է և վայելում է հայկական հյուրասիրությունն ու երևանյան ջերմությունը:  
Asekose.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային պատկերասրահում  ապրիլի 25-ից հունիսի 2-ը  հայ արվեստասերները Բրունո Բրունիի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն կունենան:
Համաշխարհային համբավ  վայելող նկարիչը, որ ծնվել է Իտալիայում, իսկ այժմ բնակվում էԳերմանիայում, կնոջ  հետ միասին Ազգային պատկերասրահի բակում անձամբ է դիմավորել իր աշխատանքները:
Asekose.am-ի CV հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանը լուսանկարել է , թե ինչպես է Բրունո Բրունին, կարծես արդեն կարոտած իր գործերին, դրանք դիմավորում. Լուսանկարչական ռեպորտաժը կարող եք դիտել Նարեկ Բախտամյանի բլոգում: 
Նշենք, որ 1959 թվականից  ի վեր՝ Բրունո Բրունին անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Քյոլնում, Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Հռոմում, Տոկիոյում... նրա գեղանկարները, քանդակներն այսօր ներկայացված են Եվրոպական ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր թանգարաններում և անհատական հավաքածուներում:
Վստահ ենք, որ արվեստագետի ներկայությունը Հայաստանում  նոր շունչ կհաղորդի հայաստանյան մշակութային կյանքին: Աննախադեպ ցուցադրությունը «Անտիկյան» ցուցասրահի և «Ռենկո Արմէստեյտ» ընկերության շարունակական համագործակցության շրջանակներում է`  ևս մեկ կարևոր քայլ հայ-իտալական մշակութային երկխոսության մեջ:
Asekose.am Production-ը ֆիլմ է նկարահանում Բրունո Բրունիի երևանյան ցուցադրության և  օրերի մասին և այն շուտով կներկայացնի Ձեր ուշադրությանը, իսկ մինչ այդ բաց մի թողեք առիթն` այցելել Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ ցուցահանդեսին, իսկ ստորև հետևեք նկարչի երևանյան ցուցահանդեսի համար տպագրված գրքույկից մի քանի նկարներ: 

Asekose.am-ի CV հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանը շարունակում է հետևել  համաշխարհային համբավ ունեցող իտալացի  գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ Բրունո Բրունիի երևանյան քրոնիկոնին: Նարեկ Բախտամյանի անձնական բլոգում կարող եք լուսանկարների ռեպորտաժի միջոցով հետևել, թե ինչպես է Բրունո  Բրունիի ցուցահանդեսի էքսպոզիցիան մոտենում ավարտին

Ավելի վաղ Նարեկը ներկայացրել էր, թե ինչպես է Իտալիայում ծնված, իսկ այժմ Գերմանիայում բնակվող գեղանկարիչը , կնոջ  հետ միասին,  Ազգային պատկերասրահի բակում անձամբ  դիմավորում իր  աշխատանքները:

Asekose.am Production-ը ֆիլմ է նկարահանում Բրունո Բրունիի երևանյան ցուցադրության և  օրերի մասին և այն շուտով կներկայացնի Ձեր ուշադրությանը, իսկ մինչ այդ բաց մի թողեք առիթն` այցելել Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ ցուցահանդեսին: 

Asekose.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի Ազգային պատկերասրահում  ապրիլի 25-ից հունիսի 2-ը  հայ արվեստասերները Բրունո Բրունիի աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն կունենան:

Նշենք, որ 1959 թվականից  ի վեր՝ Բրունո Բրունին անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում, այդ թվում՝ Ամստերդամում, Բեռլինում, Բրյուսելում, Քյոլնում, Լոնդոնում, Միլանում, Նյու Յորքում, Հռոմում, Տոկիոյում... նրա գեղանկարները, քանդակներն այսօր ներկայացված են Եվրոպական ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր թանգարաններում և անհատական հավաքածուներում:
Վստահ ենք, որ արվեստագետի ներկայությունը Հայաստանում  նոր շունչ կհաղորդի հայաստանյան մշակութային կյանքին:

Աննախադեպ ցուցադրությունը «Անտիկյան» ցուցասրահի և «Ռենկո Արմէստեյտ» ընկերության շարունակական համագործակցության շրջանակներում է` ևս մեկ կարևոր քայլ հայ-իտալական մշակութային երկխոսության մեջ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին