Կոնչիտա Վյուրստ։ Այս մի քանի օր է լրատվական աշխարհը իր էջերի որոշ մասը հատկացրել է կյանքի այս խամաճիկի գովազդին լծվելու մոլուցքն իրականացնելուն։ Նույնիսկ երբ բացասաբար ես ներկայացնում մի բան, իրականում գովազդում ես այն։ Հիմա մենք էլ, որպես արևմտյան աղբի սիրահար երկրպագուներ, լծվել ենք այս անորոշության շեփորահարմամբ զբաղվելուն։ Երբ նայում ես նրա արհեստածին անվանը, որը կազմված է Ավստրիային կից սլովենական կոնչի վերջացնել, վերջին բառի և գերմանական վուրստ՝ երշիկ կամ «մաքուր» հայերենով ասած «կլբաստ» բառերի միացումից, հասկանում ես, որ այս երևույթը չի ստեղծվել ինքն իրեն, այլ ստեղծվել է որպես պատկեր երիտասարդ խենթուկներին ճշմարտության և բարոյականության ճանապարհից շեղելու և հեռացնելու համար... այսինքն վերջին երշիկը։
Կոչիտան եկավ ապացուցելու, որ մենք արևմտյան արժեք ասելիս պարտավոր ենք հասկանալ դրա նշանակությունն ու իմաստը։ Այս անորոշությունը, որը հայկական հեռուստահաղորդումներից մեկի «Լեդի կարմենի» ավստրիական տարբերակն է, իր կերպարով ոչ թե երգիչ է, այլ այն գովազդային վահանակը, որը քարոզողն է «արևմտյան արժեքի» անարժեքությունը՝ համասեռամոլության։ Իսկ այդ գաղափարը չի գալիս ավստրյական «երշիկ-վուրստ» Կոչիտայից, այլ նրանցից, ովքեր տասնամյակներ առաջ որոշեցին ընտանիքի գաղափարին վերջ տալ, սակայն չգիտես ինչու միայն քրիստոնեական աշխարհում, իսկ մահմեդական երկրներում այն գլուխը առած գնում է։
Երկու օր առաջ ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ հաղորման պատասխանատուն հետաքրքիր մի հարցի անդրադառնալով նշեց, թե 1993թ Ադրբեջանում ապրում էր 5 միլիոն մարդ, այսօր 9 միլիոն է։ Եվ ավելացրեց՞ «ադրբեջանցի կանայք անընդհատ երեխա են ունենում, իսկ մեր աղջիկները ծույլ են»։
Ոչ, ծույլ չեն, պարզապես իրենց ուղեղը ձևավորված է արևմտյան որոշ «արժեքների» հենքի վրա, որպիսի որևէ մեկ նրանց հանկարծ քյառթույաթյան մեջ չմեղադրի։ Ահա թե ինչու երբ մեր հարևան երկիրը արևմտյան մակարդակը իր կենսակերպով է ձևավորում, մենք միայն մեր անատոմիական բարեմասնություններով են փորձում իմաստավորել։ Հարկ է հասկանալ վերջապես, որ ամեն մի ասված հենց այնպես չի ասվում, այլ նետվում է ասպարեզ պատանիների և երիտասարդների ուղեղը վերափոխելու։ Վախենում եմ, որ կարճ ժամանակ անց կոմայգու «գեղեցկուհիները» իրենց տեղը կզիջեն հայկական ֆաբրիկացիայի ոչ «քյառթուն» որ «կոնչիտաներին», որոնք իրենց նստատեղապաշտական դրոշակակրությամբ կզարմացնեն ոչ միայն արևմուտքին, այլ անձամբ հենց Կոնչիտային…
Այո, ինչպես պիտի աղաղակեր Մովսես Խորենացին. «ողբամ զքեզ Հայոց աշխարհ», որ դեռ չգիտես ինչ ես անում, ինչու ես անում և ուր հասնելու համար ես անում ամեն ինչ, որ անում ես, օֆշորից մինչև անկախություն…